
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով սեպտեմբերի 2-4-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահը և վարչապետը։
Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կանոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: