Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի հուղարկավորությանը կգա նրա 106-ամյա մայրը՝ Ռոբերտան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, NBC-ի լրագրող Անդրեա Միթչելը հայտնել Է Twitter-ում:
Լրագրողուհու խոսքով՝ Ռոբերտա Մակքեյնն իրեն լավ Է զգում, չնայած այն բանին, որ օգոստոսի 29-ին Արիզոնայում բացակայել Է հիշատակի արարողությանը:
Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնին, որն օգոստոսի 25-ին վախճանվել Է 81 տարեկան հասակում, հողին կահանձնեն սեպտեմբերի 2-ին Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) Ռազմածովային ակադեմիայի տարածքում, որը նա ավարտել Է 1958 թվականին:
Օգոստոսի 31-ին, դիով դագաղը հրաժեշտի համար կդրվի Կապիտոլիումի կենտրոնական ռոտոնդում, իսկ հիշատակի ազգային ժամերգությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 1-ին, Վաշինգտոնի Մայր տաճարում: Սեպտեմբերի 2-ին Ռազմածովային ակադեմիայի տարածքում մասնավոր կարգով տեղի կունենա սենատորի հուղարկավորությունը:
Ինչպես հայտնել Է The New York Times թերթը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում ներկա գտնվել Մակքեյնի հուղարկավորությանը: Հրատարակության տվյալներով՝ նախկին նախագահներ Ջորջ Բուշ Կրտսերին եւ Բարաք Օբամային խնդրել են ելույթ ունենալ արարողությանը: Նախատեսվում Է, որ Թրամփի վարչակազմը սգո միջոցառումներում կներկայացնի փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: