Արգամ Աբրահամյանը լուրջ ունեցվածք է կուտակել. չի բացառվում՝ իրավապահներն ուսումնասիրություն սկսեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը, չնայած երիտասարդ տարիքին` հասցրել է բավականին լուրջ ունեցվածք կուտակել: Պատգամավորի պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարում օտարել է 1 մլրդ 939 մլն դրամի չափով բաժնետոմսեր: Բայց չնայած սրան` անցած տարում ձեռք է բերել 100 մլն դրամի, 10 հազար ռուսական ռուբլիի չափով բաժնեմասեր: Աբրահամյանի փոխառությունները տարեվերջին կազմել են 56 մլն 680 հազար դրամ, 1.5 մլն դոլար եւ 50 հազար դոլար:

Կրտսեր Աբրահամյանի դրամական միջոցները կազմում են 2 մլրդ 451 մլն 680 հազար դրամ, 1 մլն 899 հազար դոլար եւ 45 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձը, որն ամսական կազմել է 362 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած 12 մլն դրամը, եւ երեք ընկերություններից ստացած ավելի քան 111.5 մլն դրամի շահաբաժինը: 33-ամյա երիտասարդի համար նման ահռելի ունեցվածքը կասկածելի է, եթե հաշվի առնենք, որ մինչ այդ նա աշխատել է Արտաշատի քաղաքապետ, եւ 2017թ. ընտրվել պատգամավոր: Չի բացառվում, այսքանից հետո իրավապահ մարմիններն ուսումնասիրություններ սկսեն՝ պարզելու նրա հարստացման օրինականությունը:




Լրահոս