Իրականում ինչու փոխվեց Երևանի օրը. պատճառներն ավելի խորն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց փոխել Երեւանի հիմնադրման 2800-ամյակը նշելու օրը: Նախապես այն որոշված էր նշել սեպտեմբերի 29-ին եւ 30-ին: Ինչպես հայտնի է` մշտապես այս տոնը նշվում էր հոկտեմբերին, սակայն այս անգամ փոփոխվել էր` հաշվի առնելով հոկտեմբերին սպասվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Սակայն երեկ կրկին որոշում կայացվեց օրը փոխել եւ այն նշել արդեն հոկտեմբերի 20-21-ին՝ գագաթնաժողովից հետո:

«Ժողովուրդ» օրաթեթի աղբյուրները, սակայն, համոզված են, որ Երեւանի տոնը հոկտեմբերին նշելու պատճառներն ավելի խորն են. նոր իշխանությունները չեն ցանկանում Երեւանի հիմնադրման 2800-ամյակը նշել առանց քաղաքապետ: Սեպտեմբերի 23-ին անցկացվող ընտրությունները հնարավորություն չեն տալիս սեպտեմբերի վերջին ունենալ քաղաքապետ, քանի որ ավագանին կարող է իր կազմից քաղաքապետ ընտրել միայն ընտրություններից տասն օր անց: Մինչդեռ հիմա, երբ Երեւանի օրը նշվի հոկտեմբերի վերջին, այդ խնդիրը կարգավորված կլինի:




Լրահոս