Երևանում երթուղայինի և մարդատար մեքենայի վթարի հետևանքով 9 մարդ հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում առավոտյան 8:30-ի սահմաններում թիվ 27 երթուղին սպասարկող երթուղայինի եւ մարդատար ավտոմեքենայի վթարի հետևանքով «Արմենիա» բուժկենտրոն տեղափոխվել է 9 քաղաքացի, որից 7-ը հոսպիտալացվել է շտապօգնության կողմից: Բոլոր քաղաքացիները հրատապ կերպով հետազոտվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Լիանա Եղիազարյանը:

Բարեբախտաբար, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ծանր վիճակ որեւէ մեկի մոտ չի արձանագրվել:

Տուժածների թվում երեխաներ չկան:
Քաղաքացիներից մեկն ունի քթի կոտրվածք եւ վիրահատության կարիք:




Լրահոս