
Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներմուծումն ու արտահանումը ավտոտրանսպորտային միջոցներով: Հրամանում նշված է, որ ցորեն հնարավոր է ներկրել եւ արտահանել երկաթուղային եւ ծովային տրանսպորտային միջոցներով:
Մասնագետները նշում են, թե այս որոշումը կարող է բացասական անդրադառնալ հացի գնի վրա և դրա արժեքը կբարձրանա: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մտահոգություններին անդրադարձավ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր խաչատրյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: