Փաշինյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 31-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն նախագահ,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս եւ լավագույն բարեմաղթանքներս Ղրղզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ղրղզստանի ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս ամուր հիմք կլինեն մեր երկրների միջեւ արդյունավետ միջպետական փոխգործակցության, փոխշահավետ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար համագործակցության համար, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ-ղրղզական բազմաոլորտ փոխգործակցության ներուժի բացահայտմանը՝ ինչպես ինտեգրացիոն, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով գործող այլ միավորումների շրջանակում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:




Լրահոս