Օգոստոսի 30-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «FAW» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 313-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հանդիպակաց ուղեմաս, բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի և շուրջ 50 մետր առաջ հրելով` դուրս է բերել ձախակողմյան կողնակ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդ, 1963 թ. ծնված Վարդան Հակոբյանը և ուղևոր, 1982 թ. ծնված Մարտին Անտոնյանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն: