Հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպի Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների փոխադրումների
սակագների բարձրացումը կանխելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած
բանակցությունների արդյունքում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական
երկաթուղի» ընկերությունների միջև ընդունվել է համատեղ որոշում։

Ըստ այդմ՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ – Հայաստան
հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների
սակագները նախկինում գործող սակագների համեմատ կնվազեն 52%-ով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս