Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է օգոստոսին տեղի ունեցած պարտիաների արդյունքում շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 13-րդ տեղից բարձրացել է 6-րդ տեղ՝ գործակիցը 2767-ից հասցնելով 2780-ի:
Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2839: Տասնյակում են նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ամերիկացի Ուեսլի Սոն եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը: