ՕԵԿ-ը 500 հոգանոց խնջույք է արել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՕԵԿ-ականներն իրենց 115 հոգանոց ավագանու կազմով եւ ակտիվով ընտրությունների ցանկը երեկ ԿԸՀ ներկայացնելուց հետո խնջույք են կազմակերպել եւ համացանցը հեղեղել լուսանկարներով: Մոտ 500 մարդ է մասնակցել, ազդարարել են քարոզչության մեկնարկը՝ պարել են, կենացներ ասել, քաղաքական թեմաներ շոշափել՝ անդրադառնալով Ռ. Քոչարյանի ակտիվացմանը։

Հայտարարել են, որ աջակցելու են հեղափոխությանը` իրենց սեփական օրակարգով: Ելույթ ունեցողներից մեկն ասել է․ «Մեր ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը երկրում հարգված ու պարկեշտ անձնավորություն է, իսկ Արթուր Բաղդասարյանի վարկանիշն օրեցօր վերելք է ապրում, քանի որ ժողովուրդը համոզվեց, որ մենք ո՛չ արյան հետ կապ ունենք, ո՛չ էլ թալանի, իսկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջի ամսական դիտումները գերազանցում են 1 միլիոնը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս