Փոխնախարարը պաշտոնը ստանձնելիս միայն 300 հազար դրամ է ունեցել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքել յանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Առաքել յանը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցներ նույնպես չի ունեցել:

Պաշտոնը ստանձնելու դրությամբ ունեցել է միայն եկամուտներ, որոնք կազմել են 300 հազար դրամ և ստացվել 50 հազար դրամ աշխատավարձից և 250 հազար դրամ՝ որպես այլ եկամուտներ նշված գումարից:

Առաքել յանը մինչ պաշտոն ստանալը աշխատել է Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս