
Սեպտեմբերի 1-ի գիշերը Սոչիի օդանավակայանում «Բոինգ 738» ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց: Թռիչքուղուց դուրս գալուց հետո այրվել են նրա աջ և ձախ թևերը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է 18 տուժածների մասին, որոնցից երեքը երեխաներ են: Հիվանդանոց տեղափոխվել են վեց ուղևոր: