
Օգոստոսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի Արշալույս գյուղի հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 31-ին, ժամը 15.00-ին, ուղևորուհին՝ 2002 թ. ծնված Սաթենիկ Մեհրաբյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: