Սոչիում սեպտեմբերի 1-ի գիշերը վթարված ինքնաթիռի ուղևորներին առաջինն օգնությանը հասած ու սրտի տագնապից մահացած օդանավակայանի ծառայողն ազգությամբ հայ է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Օդանավակայանի միակ աշխատակիցը, որ մահացել է, ազգությամբ հայ է՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»,- նշեց նա: Vesti.ru-ի տվյալներով` մահացած աշխատակիցը օդանավակայանի համալիր հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանն է:
Աննա Նաղդալյանի խոսքով` ինքնաթիռի վթարի հետևանքով տուժածների թվում հայեր չկան: