Բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը բխում է խնդրի խաղաղ կարգավորման շահերից. Աշոտ Ղուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Արցախի ներգրավումը միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից: Այս մասին նշել է ԱՀ Ազգայինժողովի նախագահ Աշոտ Ղուլյանըՙ հայտնում է Արցախպրեսսը:

«Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում միայն ու միայն բխում էհակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից։ Այս փաստը տարիներշարունակ մեր արտաքինքաղաքական առաջնահերթությունների մեջ մատնանշվել է՝հիմնավորելու համար երկրիիշխանությունների դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբիշրջանակներում ընթացող բանակցություններիլիարժեք ձեւաչափը վերականգնելուանհրաժեշտության վերաբերյալ։ Այն հանգամանքը, որ 1990-ականներին, երբ Արցախըանմիջապես մասնակցում էր բանակցություններին, մենք ունեցել ենքկոնկրետ արդյունքներզինադադարի հաստատման եւ դրա ռեժիմի ամրապնդման մասին՝հիմնարարփաստաթղթերի տեսքով, արդեն իսկ հաստատում են այն տեսակետը, որառանցհակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, գործընթացը մշտապես ձգձգվելու է։Այսօրմիջնորդներին չի հաջողվում անգամ ապահովել բանակցությունների վերսկսմանանհրաժեշտպայմանները, իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ ներկա ձեւաչափը չիբավարարումարդյունավետ կարգավորմանը։ Այսքանով հանդերձ, եթե ներկայումսհակամարտության ոչբոլոր կողմերն են գիտակցում այս պարզ իրողությունը, ապա դա դեռ չինշանակում, որհայկական կողմերը պետք է դադարեն շրջանառել Արցախի մասնակցության թեման, քանիոր, ի վերջո, հարցի լուծումը կարող է լինել բացառապես այն դեպքում, եթեվերջինսհամապատասխանի Արցախի ժողովրդի ակնկալիքներին»,- ասել է Ղուլյանը:

Արցախի ԱԺ Նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի վերսկսմանը` նշելով, որ Արցախը գործ ունի Ադրբեջանի՝ անկանխատեսելի սուբյեկտի հետ:

«Այս հանգամանքը մեզ պարտավորեցնում է չկորցնել զգոնությունը, այդ թվում՝ պատերազմի հանկարծակի վերսկսման հանդեպ։ Ադրբեջանը երբևէ չի թաքցրել խնդիրը ռազմական եղանակով լուծելու ցանկությունը։ Զինադադարի համաձայնության պարբերական խախտումները, դիվերսիոն ներթափանցման փորձերը և սահմանում լարվածությունը նվազեցնելուն ուղղված մեխանիզմների ներդրման բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարումը միայն հաստատում են այդ երկրի վարչախմբի ռեւանշիստական հավակնությունները։ 2016 թվականի ապրիլից հետո մենք ավելի համակողմանի ենք արձագանքում ստեղծված իրավիճակին։ Այս ընթացքում ամրացրել ենք սահմանագիծը, տեխնիկապես վերազինել պաշտպանական դիրքերը։ Սակայն անվտանգության ապահովման գործը միայն մեր պարտավորությունը չէ»,- ասել է ԱՀ ԱԺ նախագահը:

Պատասխանելով հարցին, թե ովքե՞ր են արտերկրում կրում Արցախի անվտանգության ապահովման պատասխանատվությունը, Աշոտ Ղուլյանը նշել է, որ դրանք առաջին հերթին միջնորդ երկրներն են:

«Եթե խոսում ենք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության պահպանման ու պատերազմի կանխման քաղաքական լծակների մասին, ապա դա առաջին հերթին վերաբերում է միջնորդներին՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ անդամ երկրների»,- ընդգծել է նա:




Լրահոս