Այսօր` սեպտեմբերի 1-ին, Սոչի քաղաքում կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Պուտինը հանդիպման ժամանակ նշել է, թե երկու երկրների միջև համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն:
«Մեր համագործակցությունը լայն է, մենք այն անվանում ենք ռազմավարական գործընկերություն: Հարաբերությունները զարգանում են թե՜ տնտեսական, թե քաղաքական, թե տնտեսական ուղղություններով», – նշել է նա: ՌԴ նախագահը նաև ընդգծել է երկու երկրների միջև զարգացող առևտրաշրջանառության մասին: