Պիկեն կարող է ազատազրկվել կես տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խնդիրներ ունի օրենքի հետ: Ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է ֆուտբոլիստին առանց վարորդական իրավունքի երթևեկելու համար:

Ինչպես հաղորդում է AS-ը, խաղացողը կարող է տուգանվել 6 հազար եվրոյով ու ազատազրկվել կես տարով: Իսպանիայում յուրաքանչյուր վարորդ ստանում է 12 միավոր և դրանք կարող է կորցնել երթևեկության կանոնները խախտելու պատճառով:




Լրահոս