23-ամյա կիսապաշտպան Համլետ Ասոյանը, ով պաշտպանում է «Արցախի» գույները, ինքնագոլի հեղինակ է դարձել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի` «Ալաշկերտի» հետ արտագնա խաղում:
Արդեն առաջին րոպեին «Ալաշկերտն» այդ գոլի շնորհիվ առաջ է անցել հաշվի մեջ: Նախ հաջողությանը մոտ է եղել Էդգար Մանուչարյանը, ապա խառնաշփոթ իրավիճակում Ասոյանը գրավել է սեփական դարպասը:
Նշենք` նախորդ տուրի` «Գանձասար-Կապանի» հետ խաղում Ասոյանը դարձյալ ինքնագոլի հեղինակ էր դարձել, ինչի շնորհիվ կապանցիները ոչ-ոքին էին խաղացել (2:2):
«Ալաշկերտ»-«Արցախ» խաղի 14-րդ րոպեին արդեն տանտերերի ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանն է աչքի ընկել խփած գնդակով և կրկնապատկել «Ալաշկերտի» առավելությունը: