Քացախի կիրառություններ, որոնց մասին դուք չգիտեք․ օգտակար խորհուրդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քացախ, անտարակույս, կգտնվի ցանկացած խոհանոցում: Իսկ դրա օգտագործման ոլորտները շատ ավելի շատ են, քան խահարարությունն է:

Ազատում է մոլախոտերից: Վերիններիս վրա պետք է լցնել քացախի ջրով բացված 40 տոկոսանոց լուծույթ:

Հագուստի վրայից վերացնում է քրտինքից մնացած հետքերը: Լվանալուց առաջ քրտինքի հետքը 10 րոպե թրջեք սպիրակ խոհանոցային քացախով, և այն շատ հեշտությամբ կանցնի:

Կբուժի անգինան: Մեկ բաժակ տաք ջրի մեջ լուծեք 1 ճաշի գդալ խնձորի քացախ (6%) և ստացված լուծույթով ողողեք կոկորդը:

Մազերը դաձնում է լսող: Լավնալուց հետո մազերը ցայեք խնձորի քացախի լուծույթով (1/2 ճաշի գդալ 6% քացախը` մեկ բաժակ ջրում):

Անցկացնում է մկանային ցավերը: Մկանների ուժեղ ծանրաբեռնվածության պարագայում կաթնաթթու է կուտակվում, որը ցավի պատճառ է դառնում: Այն կարող է անցկացնել 20 րոպեանոց քացախային թրջոցը (2-3 ճաշի գդալը` մեկ բաժակ ջրում):

Հանում է գնապիտակը: Սպիտակ քացախը թույլ տաքացրեք, դրա մեջ թրջեք սպունգը և դրեք պիտակի վրա: Վերջինս կպոկվի առանց որևէ հետք թողնելով:

Մաքրում է ժանգը: Մանր, ժանգոտած առարկաները եռացրեք քացախի մեջ, իսկ հետո լավ լվացվեք ջրով և դրանք կփայլեն, ինչպես նորը:

Վերացնում է բորբոսի հոտը: Մաքրեք սառնարանի, պահարանի կամ մթերքների տուփը քացախով թրջված լաթով:

Կվերականգնի փչացած մթերքի համը: Եթե դուք եղածից չափից ավելի եք պղպեղ լցրել ապուրի մեջ, ապա դրա ազդեցությունը չեզոքացնելու համար ճաշի մեջ լցրեք մեկ ճաշի գդալ խնձորի քացախ:

Կպահպանի շորի գույնը: Դրա համար լվանալուց առաջ լվացքի մեքենայի մեջ ավելացրեք 0,5 բաժակ 6% քացախ:

Վրձնի վրայից կմաքրի չորացած ներկը: Տարրայի մեջ եռացրեք մի փոքր քացախ, դրա մեջ մտցրեք վրձինը և թեթևորեն քսեք հատակին: Ներկը դուրս կգա:

Կաքրի ապակիները, պլաստիկան, քրոմը: Հավասար քանակով իրար խառնեք քացախը և ջուրը ու դրանով շփեք աղտոտված մակերեսը: Ավելի քիչ քացախով խարնուրդով կարող եք մաքրել չժանգոտցող իրերի և քրոմի մակերեսները:

Կերկարացնի ծաղկեփնջի կյանքը: Երկու ճաշի գդալ քացախը խառնելով մեկ լիտր ջրի հետ, լցրեք ծաղկամանի մեջ, որտեղ դրված են ծայրերը կտրած ծաղիկները: Դա իրապես թույլ կտա ձեզ երկար ժամանակ հիանալ այդ ծաղիկներով:

Կբուժի ոտքերի վրայի սունկը: Մի քանի օր շարունակ օրը մեկ անգամ ընդունեք 15-20 րոպեանոց քացախի և ջրի խառնուրդով ոտքերի լոգանք:

Կօգնի պատրաստել խարովածի համար լավ միս: Մեկ բաժակ քացախը խառնեք երկու բաժակ ջրի հետ, ավելացրեք համեմունքներ: Մսի կտորները լավ խառնեք ստացված լուծույթով և խորովածը կստացվի համեղ և փափուկ:




Լրահոս