ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է. «Քիչ առաջ այցելեցի ավտովթարի հետևանքով Թբիլիսի հիվանդանոցներում բուժվող մեր երկու քաղաքացիներին։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսի վիճակը՝ կայուն ծանր։
Բուժող բժիշկների, Վրաստանի առողջապահության նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում որոշվեց երկու պացիենտներին էլ մոտ օրերս տեղափոխել Երևան և բուժումը շարունակել տեղում։
Հետագայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք նրանց առողջական վիճակի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում խոշոր վթար էր տեղի ունեցել, որից հայեր էւն տուժել: