Հայկական երկրորդ Հանրապետության ստեղծումը ոչ միայն Արցախի հերոսական ժողովրդի, այլև ողջ հայության միասնականության արդյունք է:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
Շնորհավորելով Արցախի անկախության 27-րդ տարդարձի առթիվ՝ Վ. Բալասանյանն արցախցիներին և համայն հայությանը մաղթել է, որ լինեն ավելի միասնական, միաբան ու նպատակասլաց:
«Մեր նպատակներին հասնելու դժվարին ճանապարհին մենք երբևէ սխալվելու իրավունք չունենք: Չէ-որ թշնամին սպասում է, որ մենք մասնատվենք, հակադրվենք իրար, որ օգտվեն դրանից: Պատմության դասերը վկայում են, որ մենք հաջողություններն արձանագրել ենք միայն այն ժամանակ, երբ միասնական ենք եղել: Մեր վերջնական նպատակներին հասնելու համար պիտի դասեր քաղենք անցյալից»,-մասնավորապես նշել է Վ. Բալասանյանը: