Ես Շանթ Հարությունյանի հետ խոսել եմ, նա չհամաձայնեց. Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսել է նաև Շանթ Հարությունյանի ազատ արձայման մասին: Նա նշել է, որ խոսել է Հարությունյանի հետ, ընկերաբար խնդրել է, որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, բայց  Շանթ Հարությունյանը մերժել է:

«Այն պահից, երբ վարչապետ եմ ընտրվել քաղբանտարկյալների ազատությունը եղել է առաջնահերթություններից մեկը: Մենք գտանք մեխանիզմ, որ դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նաև տրվում է արձակուրդ և նա ըստ էության 24 ժամ լինում է ազատության մեջ պայմանով, որ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ: Ես խնդրեցի Շանթ Հարությունյանին ուղեկցել Վարդաշեն ՔԿՀ պետի առանձնասենյակ և ես Բաղրամյան 26-ից առանձնազրույց ունեցա նրա հետ: Նա ասաց, որ պահանջում է արդարացնել իրեն: Ես նրան ասացի, որ դատական իշխանությանը հրահանգներ չեմ տալու»,-ներկայացրեց Փաշինյանը:

Փաշինյանը հայտնեց՝  ինքը Հարությունյանին ասել է, որ երբ համաձայնի այդ մեխանիզմից օգտվել, կլինի ազատության մեջ:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս