«Տարբեր իրադրություններում` Եվրոպայի, միջազգային պատվիրակություններում, արդեն մենք նեղություն ունենք, որ մեր պատգամավորները չգիտեն օտար լեզուներ»:Հովիկ ԱբրահամյանԱնշուշտ, ողջունելի փաստ է, որ ԱԺ նախագահն ի վերջո հասկացել է, որ քաղաքական գործիչ դառնալու համար, այնուամենայնիվ, գոնե մի քիչ խելք, այդ թվում լեզուների իմացություն է անհրաժեշտ: Դա հույս է ներշնչում, որ առաջիկա ընտրություններում պ. Աբրահամյանի կուսակցապետի «դաբրոյով» դարձյալ ԱԺ չեն խցկվի օտար լեզուներից միայն «եզան լեզուն» իմացող օլիգարխները: Հ. Աբրահամյանի այս խոստովանությունից կարելի է նաեւ ենթադրել, որ նա եւս որոշել է առաջիկայում ԱԺ չմտնել: Քանի որ, եթե ԱԺ նախագահը դժգոհում է պատգամավորների լեզու չիմանալուց, ապա առնվազն կոռեկտ չէ, երբ օտար լեզուների իր սեփական իմացությունը սկսվում եւ ավարտվում է ընդամենը մեկ` «կոռեկտ» բառով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ