Պուտինն ու իր ենթակաները աջակցելու են Քոչարյանին. գործողություններն ընդդեմ Հայաստանի ժողովրդի մեկնարկել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

kasparov.ru-ն գրում է, որ շնորհավորելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ծայրահեղ ցածր ժողովրդականություն ունի երկրում և ու մեղադրանքներ են առաջադրված, Պուտինը ցույց տվեց իր նպատակները:

Հեղինակի գնահատմամբ` կարիք չկա մոլորության մեջ ընկնել: Պուտինն ու իր ենթակաները աջակցելու են Քոչարյանին և նրա միջոցով կոռումպացված համակարգին, որ դեմ դուրս է եկել հայ ժողովուրդը:

Քանի որ հայկական կոռումպացված համակարգը ռուսական կոռումպացված համակարգի ընկերն ու դաշնակիցն է: Հայ և ռուս ժողովուրդները, ժողովրդավարությունն այս ամենի հետ որևէ կապ չունեն, այն պետք չէ կոռումպացված ռեժիմներին:

Պուտինի իշխանությանն ուղղված առաջարկը` ընդունել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և հարաբերություններ սկսել նրա հետ` այս փոփոխություններից ելնելով, ձեռնտու չեն: Փաշինյանին ժպտում են, ձևացնում են, թե ամեն բան կարգին է, մինչդեռ սր ահետ մեկտեղ, դատելով որոշ հանգամանքներից, գործողություններն ընդդեմ Հայաստանի ժողովրդի արդեն իսկ ընթանում են:

Հենց այդ պատճառով էլ աջակցությունը Քոչարյանին է ուղղվելու: Իսկ հայ ժողովուրդը դա, բնականաբար, չի ընդունելու, և, որպես հետևանք, ռուս սահմանապահները ժամանակի ընթացքում կհեռանան, և ռուսական ռազմաբազան ճարահատյալ կհեռացնեն, և ամեն բան կավարտվի օտարացումով, սակայն ոչ Ռուսաստանի ժողովրդի, այլ ռուսական իշխանությունների հետ:

Վրաստանն ու Ուկրաինան չեն ծառայել դասերին: Այժմ արդեն Հայաստանի կողմ կանցնեն: Եվ Պուտինին որևէ բան Քոչարյանի հետ Հայաստանում չի հաջողվի անել, ինչպես չհաջողվեց անել Ուկրաինայում և Վրաստանում:

Եվս մեկ ձախողում կլինի…




Լրահոս