ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակից ուժերի գրանցման և հերթական համարների տրամադրման կարգն է:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ «Հայաստանի Ժողովրդավարական-ազատական միություն» կուսակցությունը փաստաթղթերը նախապես ներկայացրել էր, սակայն նիստից րոպեներ առաջ գրություն է ներկայացրել ԿԸՀ, որով տեղեկացրել են որ չեն մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և ինքնաբացարկ են հայտնում: Կուսակցությունը բարի երթ է մաղթել ընտրապայքարին մասնակից մյուս ուժերին: