Մինչ փոխնախարար դառնալը Արևիկ Անափիոսյանը 6 տեղ է աշխատել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը երկու բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Բնակարաններից բացի Անափիոսյանը հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամ և 25 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 246 հազար դրամ և ստացվել 6 տարբեր աշխատավարձերի հանրագումարից:

Համաձայն պաշտոնական կենսագրության, Անափիոսյանը քաղաքագիտության մագիստրոս է, 2014 թ.–ից զբաղեցնում էր Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս