![](https://armlur.am/wp-content/uploads/2018/09/945932.jpg)
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը սեպտեմբերի 4-ին կայցելի Հայաստան: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է թվիթերի իր էջում:
Աշխատանքային այցի ընթացքում Գրեմինգերը հանդիպումներ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանի հետ: