Հյուսիս-Հարավի» շինարարությունը հնարավոր է՝ ավարտվի 5 տարում. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները պետք է շարունակվեն: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տտրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը վճարովի է լինելու բոլորի համար։

Հարցին, թե երբ է նախատեսվում ավարտին հասցնել ճանապարհի շինարարությունը, նախարարը պատասխանեց․ «Հնարավոր է՝ այդ ճանապարհն ավարտվի 5 տարում, հնարավոր է 10-12 տարում։ Պետք է շարունակենք շինարարությունը, դադարեցնելը կլինի ամենավատ լուծումը»։

Նախարարը հայտնեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 2 տրանշում ամբողջությամբ ավարտվել է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը։ 2-րդ տրանշում կառուցվել է 6․5 կմ բետոնային պատվածք։

 




Լրահոս