ՖՈՏՈ. Որ տարիքում են կանայք և տղամարդիկ առավել գրավիչ հակառակ սեռի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օնլայն ծանոթությունն այժմ ամենաակտուալն է, քանի որ ժամանակակից մարդու կյանքն ու օրը մեծապես կախված են սոցիալական ցանցերից: Այդպիսի իրավիճակում իրենց երկրորդ կեսերին սոցիալական ցանցերում որոնելն արդեն տարօրինակ չէ: ԱՄՆ-ում իրականացված վերջին հետազոտությունը նախանշել է, թե որ տարիքում են կանայք և տղամարդիկ գրավիչ հակառակ սեռի համար:

Պատկերացումներ իդեալական զուգընկերոջ մասին

Հիպոթեզ կա այն մասին, թե կանայք և տղամարդիկ ավելի հաճախ իրենց կյանքի կողակից են փնտրում նրանց, ովքեր մոտ են իրենց տարիքով, կրթությամբ, ֆիզիակական գրավչությամբ և այդպիսի այլ պարամետրերից ելնելով: Հենց այդպիսի զույգերն են երկար տարիներ ամուր հարաբերություններ ունենում: Իհարկե, այդտեղ ևս բացառություններ են լինում: Բացի այդ, մեզանից շատերը ձգտում են այնպիսի կողակից ընտրել, ով դուր կգա ոչ միայն մեզ, այլև մեզ շրջապատող մարդկանցից շատերին:

Ամենագրավիչ տարիքը

Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են հաշվի առնելով չորս քաղաքների` Նյու Յորքի, Բոստոնի , Չիկագոյի և Սիեթլեի ուսումնասիրությունները:

Նրանք կարողացել են պատկերացում կազմել, թե որ տարիքում են կանայք և տղամարդիկ առավել գրավիչ հակառակ սեռի համար: Համաձայն նրանց եզրակացությունների` տղամարդիկ եզրագծին են հասնում 50 տարեկանում, իսկ կանայք` 18-ում, որից հետո հետաքրքրությունը մարում է:

Այլ եզրակացություններ

Այդ հետազոտությունների արդյունքները նաև ասում են, որ կանանց համար կարևոր է տղամարդու կրթվածությունը. որքան բարձր է նրանց մակարդակը, այնքան մեծ են պոտենցիալ թեկնածու լինելու շանսերը: Տղամարդիկ շատ խելացի կանանց տարօրինակ են համարում:

Ամեն դեպքում չպետք է վհատվել, եթե դուք կին եք և 40-անց: Չէ՞ որ իրական կյանքում խելացի և ինքնուրույն կինը, ով խոսում է մի քանի լեզուներով, անկասկած հմայիչ է:




Լրահոս