
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում: Դրանք մինչ այս հիմնականում դրսեւորվում էին տարբեր օգնականների, խորհրդականների նշանակում-ազատումների տեսքով, չհաշված սոցհարցերի նախարարի ձեւական հրաժարականը: Բայց կարծես նոր կադրային տեղաշարժեր են սպասվում:
Համենայն դեպս մեր ունեցած տեղեկություններով պաշտոնանկության է պատրաստվում նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ նա չի համապատասխանում պաշտոնին եւ այս ընթացքում իրականում որեւէ լուրջ նախաձեռնությամբ կամ հայտարարությամբ հանդես չի եկել, որեւէ օգտակար աշխատանք չի իրականացրել:
Մեր աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանն արդեն այդ պաշտոնը խոստացել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, որն ակտիվորեն եւ ագրեսիվ դիրքավորմամբ սատարում է կառավարությանն ու վարչապետին թե՛ մամուլում, թե՛ ֆեյսբուքում, թե՛ հրապարակային այլ հարթակներում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: