
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող վաճառականները դժգոհում են բարձր մաքսատուրքերից: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նրանք պատմել են, որ եթե նախկինում Հայաստան հագուստ ներկրելիս 1 կգ-ի համար 6-7 դոլար մաքսավճար էին մուծում, ապա հիմա նույն ապրանքը ներկրելու դեպքում մաքսավճարը կազմելու է ամեն հագուստի արժեքի 32 տոկոսը: Այս որոշումն, իհարկե, չի բխում ներկրողների շահերից, վնասում է նրանց բիզնեսին, նաեւ կարող է գնաճի պատճառ դառնալ:
Այսպիսով, տեղական արտադրողին հարկային անհրաժեշտ արտոնություններ տալով` հայրենի կառավարությունը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արդյունաբերության զարգացմանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: