Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայությունը զորակոչի կազմակերպման հետ առաջարկներ է ներկայացրել պաշտպանության նախարարությանը, որոնք կյանքի կոչելու արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեն: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:
Դավիթ Սանասարյանը ներկայացրեց Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերում իրականացված վերահսկողության արդյունքները: Նա հայտնեց, որ նախնական գնահատականներով ԲԷՑ-ում հանցակազմ պարունակող իրավիճակներ են եղել: «Առաջիկայում Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից 140 միլիոն դրամ գումար կվերադարձնեն պետբյուջե»,- ընդգծեց Սանասարյանը։
Նա հավելեց, որ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը ևս պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դրամ գումար վերադարձնել պետբյուջե: «Հենց այնպես թվեր չեմ ասում, տնօրեններն իրենք են եկել և պատրաստակամություն հայտնել այդ գումարները վերադարձնել»,- ընդգծեց Սանասարյանը։
Նա շեշտեց, որ իրենց խնդիրը ոչ թե բյուջե գումար բերելն է, այլ տեղեկությունների հիման վրա ուսումնասիրություններ անցկացնելը: «Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է։ Ես հիմա թվեր չեմ ասելու, բայց կասեմ, որ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով, չգիտեմ՝ ում և ինչի հիման վրա են աշխատավարձ տվել», – նշեց Դավիթ Սանասարյանը։
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: