ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս գրությունը փակցված է մայրաքաղաքի շենքերից մեկի վերելակում: Հավանաբար այս շենքում եւս համատիրության գործառույթներն ըստ օրենքի չեն գործում, գումարի հավաքագրումն էլ ընկել է տիկին Էմմայի ուսերին։

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` պետական գրանցում կատարելու եւ վկայական ստանալու համար որքա՞ն գումար պետք է վճարել, եթե բնակելի տունը մինչ այդ անշարժ գույքի կադաստրում գրանցված չի եղել։

Միլենա Թորոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Թորոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող՝ բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ՝ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն` եթե բնակարանը, առանձնատունը կամ այգետնակը 1998 թվականի մարտի 1-ից հետո չի գրանցվել, ապա հնարավոր է առանց որեւէ գումար վճարելու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման եւ ստանալ սեփականության իրավունքի գրանցման վկայական:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական գրանցման դիմումը եւ այդ դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով։

 

 

ՀԱՐՑ. Երեխաս ծնվել է ապրիլին: Երեխայի խնամքի համար նախատեսված 18.000-ականները սկսել եմ ստանալ հոկտեմբերից: Ուզում եմ տեղեկանալ, թե ինչո՞ւ եմ այդքան ուշ ստացել: Խնդրում եմ ասեք` իրականում ե՞րբ պետք է ստանայի իմ գումարը:

Արմինե Թորոսյան (Զվարթնոց)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը:
Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում` խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում: Նշված ժամկետից հետո դիմում ներկայացնելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Ելնելով վերոգրյալից` մինչեւ երկու տարեկան երեխայի ծնողը խնամքի նպաստի իրավունք ունի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում դիմելու դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ներկայացված փաստաթղթերի եւ առկա տեղեկատվության հիման վրա տարածքային բաժինը տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է` 1) մերժել նպաստ նշանակելը եւ դրա մասին տեղեկացնել դիմողին. 2) նշանակել եւ վճարել նպաստը: Ի դեպ, եթե դիմողն օտարերկրյա քաղաքացի է, ապա ներկայացվում է նաեւ այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:




Լրահոս