«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թիրախում: Պատճառն այն է, որ ընկերությունն իր ֆինանսական հաշվետվությունները պետք է Հանձնաժողով ներկայացներ հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ին:
Քանի որ դրանց ներկայացման ժամկետը մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ն է: Սակայն ՀԱԷԿ-ը դրանք Հանձնաժողով ներկայացրել է օգոստոսի 3-ին` խախտելով հաշվետվությունների ներկայացման` որոշմամբ սահմանված ժամկետը: Եւ ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, այս ամենի արդյունքում հանձնաժողովը ՀԱԷԿ-ին նախազգուշացում է տվել: