Նաիրա Զոհրաբյանն իր քարոզարշավը կսկսի Նուբարաշենի աղբանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 10-ին մեկնարկելու է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Եվ ահա այս օրերին ընտրություններին մասնակից ուժերը քննարկում են` որտեղից եւ ինչպես սկսեն քարոզարշավը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցում ԲՀԿ-ն արդեն կողմնորոշվել է եւ իր ծրագիրը կազմել:

Մասնավորապես մեր տեղեկություններով` ԲՀԿ-ն` քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, իր քարոզարշավը սկսելու է Նուբարաշենից, մասնավորապես Նուբարաշենի աղբանոցից: Վայրի ընտրությունը պատահական չէ, քանի որ դեռ ընտրությունների օրվա մասին հայտնի դառնալուց շատ առաջ Զոհրաբյանը պարբերաբար բարձրացնում էր Երեւանի աղբահանության խնդիրը, այցելում աղբավայրեր, նույնիսկ այդպիսի մի վայր այցելելուց հետո առողջական խնդիրներ էր ունեցել, հիվանդանոց տեղափոխվել:

Եվ ահա, քարոզարշավի առաջին օրը եւս նրանք կայցելեն Նուբարաշեն` բարձրացնելով մայրաքաղաքի համար լուրջ գլխացավանք դարձած այդ հարցը:




Լրահոս