ՖՈՏՈ. Կանանց համար ամենաանվտանգ երկրները ճանապարհորդելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան մարդիկ, ովքեր սիրում են միայնակ ճանապարհորդել: Սակայն պետք է իմանալ, թե ամեն դեպքում որ երկրներ կարելի է այցելել միայնակ:  Ի վերջո կան վայրեր, որոնք վտանգավոր են ճանապարհորդության համար:

Կանադա

Գաղտնիք չէ, որ կանադացիները համարվում են ամենաբարի և բարեհամբույր մարդկանցից աշխարհում` հատկապես նրանց հարևանների հետ համեմատած: Երկու քաղաք համարվում է ամենաանվտանգը` Վանկուվերն ու Մոնրեալը: Վանկուվերը նաև համարվում է հետաքրքիր վայր` ֆիլմեր նկարահանելու համար:

Իտալիա

Հրաշալի Իտալիան և հատկապես մայրաքաղաքը լի է տեսարժան այնպիսի վայրերով, ինչպիսին են`  Կոլիզեյը, սակայն համարվում է անվտանգ վայր զբոսաշրջիկների համար:

Մալթա

Մալթայում երկրորդ պաշտոնական լեզուն անգլերենն է, և այս երկիրը նաև առանձնանում է խոհանոցով և մարդկանց բարի վերաբերմունքով:

Ինդոնեզիա

Այստեղ ցանկության դեպքում կարելի է տեսնել իսկական վիշապներ և լսել բազմաթիվ բարբառներ:

Հոլանդիա

Չպետք է մոռանալ ազատ իրավունքի երկիր Հոլանդիայի մասին: Այստեղ հանցագործության մակարդակը ցածր է և այդ պատճառով էլ կարող եք միայնակ ճանապարհորդել:

Նորվեգիա

Մայրաքաղաք Օսլոյում վստահապես կարող եք գտնել այնպիսի գործ, որով կկարողանաք զբաղվել: Կան բազմաթիվ թանգարաններ, ցուցասրահներ:

Ճապոնիա

Ճապոնիայում մարդիկ կարծես թե ապրում են 22-րդ դարում: Տեխնիկական առաջընթացն այստեղ ամենուր է:

Սինգապուր

Սինգապուրն անհավանական մաքուր է, անվտանգ, իսկ ազգն էլ` ընկերասեր:




Լրահոս