Երբեք չեմ մտածել, որ Ռեալը խուճապի է մատնվում. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե Չեմպիոնների լիգայում մադրիդյան թիմի հետ տարած 3 հաղթանակներից որո՞վ է ամենից շատ հպարտանում.

«Բոլոր երեքն էլ անհավանական էին: Նրանք առանձնահատուկ էին, բայց յուրաքանչյուրն իր պատճառով: Առաջինը ես նվաճեցի իմ նորամուտի մրցաշրջանում` որպես գլխավոր մարզիչ:Երկրորդը շատ խորհրդանշական և բարդ ստացվեց. մենք խաղում էինք «Յուվենտուսի» հետ և փայլուն երկրորդ կես անցկացրինք: Ի վերջո, երրորդ հաղթանակը դարձավ «Ռեալում» իմ աշխատանքի հրաժեշտի դափնին:

Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ֆուտբոլային փիլիսոփայությանը: Եղել է այնպես, որ նախ մենք հիանալի արդյունքի էինք հասնւում հյուրընկալվելիս, իսկ պատասխան խաղից առաջ գուցե փոքր-ինչ թուլանում էինք, բայց անկեղծ ասած` ես երբեք չեմ մտածել , որ թիմը սկսում է խուճապի մատնվել:

Բարձրակարգ ֆուտբոլիստների հետ աշխատելով` կարելի է վստահ լինել, որ նրանք գիտեն, թե ինչպես գործել, երբ խաղը հաջող չի ընթանում: Նրանք շատ արագ շտկում են իրավիճակը: Իմ խնդիրը միայն նրանց հանգստացնելն էր»,- Զիդանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:

Զիդանը, հիշեցնենք, մայիսի վերջին է հեռացել «Ռեալից», որը գլխավորում էր 2015 թվականից և այդ ընթացքում 3 անգամ անընդմեջ նվաճել էր Չեմպիոնների լիգայի Գավաթը:

«Ռեալը» Զիդանի գլխավորությամբ հաղթել է նաև Իսպանիայի առաջնությունում, երկրի Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթներում, երկու անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող:




Լրահոս