Լիխտենշտեյնի մարզիչը Հայաստանին բարդ մրցակից է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչի կարծիքով Հայաստանի թիմը դժվարին և բարդ հակառակորդ է:

«Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում, քանի որ խաղալու ենք մրցակցի հարկի տակ: Վերլուծել ենք մրցակցին և գիտենք, որ հարձակվողական թիմ ունեք: Բացի Մխիթարյանի առանձնակի վտան է ներկայացնելու նաև Յագանը»,-ասաց մարզիչը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք միայն պատշպանոկան ֆուտբոլ են խաղալու մարզիչն ասաց. «Դժվար մեկնարկեն են ունենալու Ազգերի լիգայում, բարդ հակառակորդ ունենք: Սակայն հիմնականում փորձելու ենք պաշտպանվել և ինչու ոչ նաև հարձակվել»:

Պաուրիչի կարծիքով Ազգերի լիգայի խմբի ֆավորիտ չի համարում իր թիմին և կարծում է, որ Լիխտենշտեյնը խմբում միայն 3-4-րդ կլինի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի առաջին խաղում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի ընտրուն հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:




Լրահոս