Այսօր տեղի ունեցավ «Լույս» դաշինքի շտաբի բացումը, որից հետո ավագանու ցուցակը գլխավորող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Նա անդրադարձավ նաև «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի աղմուկ հանած հայտարարություններին՝ նշելով, թե ճիշտ չէ այդքան շահարկելն այդ հայտարարությունները, քանի որ պարզաբանվել է:
«Հայկ Մարությանն ընդունել է իր սխալը: Մենք սայթաքածներին չենք խփելու», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: