Լոնդոնը հրաժարվել է տրամադրել Սկրիպալների գործով կասկածյալների մատնահետքերը. ՌԴ արտգործնախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լոնդոնը չի տրամադրի Սկրիպալների գործով կասկածյալ երկու տղամարդկանց մատնահետքերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

«ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը խնդրել է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին տրամադրել երկու տղամարդկանց մատնահետքերը, որոնց Լոնդոնում կասկածյալ են անվանել Սոլսբերիի գործով և կապել Ռուսաստանի հետ: Դեսպանը հայտնել է, որ բրիտանական կողմը չի տրամադրի այդ նյութերը»,- նշել է դիվանագետը:




Լրահոս