
Պարագվայը որոշում է կայացրել Իսրայելում իր դեսպանությունը Երուսաղեմից կրկին վերադարձնել Թել Ավիվ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է Պարագվայի արտաքին գործերի նախարար Լուիս Կաստիլյոնին:
«780 ռադիոկայան»-ը փոխանցել է, որ պաշտոնական Ասունսիոնը կասեցնում է դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը, որը սկսվել էր մայիսին, և անհապաղ վերադարձնում է դիվանագիտական առաքելությունը Թել Ավիվ:
Այս տարվա մայիսին Պարագվայը դարձել էր երրորդ պետությունը, որն Իսրայելում իր դեսպանությունը տեղափոխել էր Երուսաղեմ՝ չնայած քաղաքի կարգավիճակի չկարգավորված լինելու փաստին: Պարագվայը հետևել էր ԱՄՆ-ի և Գվատեմալայի օրինակներին: