Մի խումբ երևանցիներ բողոքի ակցիա են անցկացնում քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության գրասենյակի դիմաց։
Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «Սանիթեք» ընկերությունը պատշաճ ծառայություններ չի մատուցում՝ քաղաքում ստեղծելով հակասանիտարական վիճակ: Օգոստոսի 8-ին Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ին տուգանել է 12 միլիոն դրամով:
«Սանիթեք» ընկերությանը նաեւ զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան եւ պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանգրով սահմանված ավելի կոշտ միջոցներ:
Նշենք, որ «Սանիթեք»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց մեքենաների մի մասը չի աշխատում, հիմա նոր մեքենաներ պետք է բերեն, ինչից հետո խնդիրը կկարգավորվի։