
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խորհրդարանի ինքնալուծարումն ամենաճիշտ ճանապարհը չի համարում: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարման ձևի առումով սա առաջին մարտահրավերն է և, եթե կառավարման ձև չի փոխվելու, ապա դա ճիշտ չէ: Ֆարմանյանի խոսքով, խորհրդարանի կողմից անգործություն առկա չէ: Անդրադառնալով սպասվող Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը` նա նշեց.
«Հայ-ռուսական հարաբերությունների խորացումն առաջնային նշանակություն ունի: Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղ գտած իրողությունների առթիվ մեր մտահոգությունը հայտնել ենք: Ես հուսով եմ, որ բոլոր գործողությունները կբխեն ՀՀ-ի շահերից», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: