Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկվելուց բացի առաջին զույգ երեխաների համար կհատկացվի 2 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հավանություն տվեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցին:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ առաջարկվող որոշման նախագծով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո: «Որոշմամբ ցանկանում ենք հաղորդագրություն հղել, որ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի պետության համար և տենդենցը ցույց է տալիս, որ անհանգստանալու խնդիր կա, ուստի պետք է երկրորդ երեխայի ծննդին վերաբերվել պատասխանատու»,- ասաց Թանդիլյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց զույգ երեխաների ծնվելու պարագայում՝ երկրորդ և երրորդ երեխայի հանրագումարը կրկնապատկվի, այսինքն` ընդհանուր ծնողները ստանան 2 մլն 300 հազար դրամ:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասաց, որ ներկայիս օրենքով հենց այդպես էլ նախատեսված է:

Վարչապետ Փաշինյանն առաջարկեց առաջին երկու երեխաների՝ զույգ ծնվելու դեպքում նման կարգ սահմանել, ինչն արժանացավ կառավարության անդամների հավանությանը:




Լրահոս