ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բյուջեում արդեն երկրորդ տարին է` գումարներ չկան, բայց որոշված է, որ փախստականների բնակարանների համար միջոցներ հայթայթելու նպատակով մայիսի 17-ին կայանալու է միջազգային համաժողով»:Գագիկ Եգանյան «Իրավունք»Վերջ, հենց մայիսյան միջազգային համաժողովը կայացավ, բոլոր փախստականների բնակարանային խնդիրները կլուծվեն: Փայլուն «աչքալուսանք» է տվել միգրացիայի վարչության պետը: Սրանից ավել էլ ի՞նչ են ուզում փախստականները: Մինչեւ մայիս թող համբերեն, գիտաժողովը կկայանա ու խնդիրները կլուծվեն, ընդ որում, կլուծվեն նույնիսկ առանց բյուջետային հատկացումների: Իսկապես որ մեր երկրում ամեն ինչ աբսուրդի է հասնում: Պաշտոնյաները խոսում են երկրում առկա կոնկրետ խնդիրների մասին, բայց, ըստ էության, ոչինչ չեն ասում: Պարզապես ինչ-որ մտքեր են արտաբերում, թե ինչ կստացվի, ամենեւին էլ կարեւոր չէ: 




Լրահոս