Միհրան Պողոսյանը շարունակում է «չկողմնորոշված» մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը շարունակում է «չկողմնորոշված» մնալ: Նա ավելի շատ մասնակցում է պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին, քան թե այն հանձնաժողովի նիստերին, որի կազմում է. խոսքը պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մասին է, որի ղեկավար Կորյուն Նահապետյանի հետ գեներալներից շատերը խնդիրներ ունեն՝ չեն ընդունում, հետեւաբար նիստերին չեն ներկայանում:

Փոխարենը Միհրան Պողոսյանին ավելի շատ տեսնում ենք հենց պետաիրավականի նիստերին: Օրեր առաջ եւս Միհրան Պողոսյանը ներկա գտնվեց պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի առաջին մի քանի րոպեներին, ապա հեռացավ շենքից եւ դա այն դեպքում, երբ նույն օրը նախատեսված էր նաեւ իր հարազատ հանձնաժողովի նիստ: Իսկ այդ օրն այդ հանձնաժողովի կազմում նիստին 11 հոգուց միայն 4-ն էր մասնակցում:




Լրահոս