Արմավիրի մարզպետին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արտակ Միքայելյանը: Նա պահանջում է անվավեր ճանաչել մարզպետի՝ 2018թ օգոստոսի 3-ի որոշումը, իրեն նախկին աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել:

Տեղեկացանք, որ Արտակ Միքայելյանը աշխատել է Արմավիրի մարզի Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի տնօրեն: Այս գործը քննելու է դատավոր Էդգար Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատական հայց էր ներկայացվել նոր պաշտոնյաներից Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի դեմ, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ. հայց ներկայացնողներն էլ նրանց որոշմամբ պաշտոնանկ արված անձինք են:




Լրահոս