Տավուշի մարզի բնակիչները դժգոհում են գյուղատնտեսական մթերքների վերջին թանկացումներից: Արդեն 20 օր է, ինչ ալյուրի 50 կիլոգրամանոց պարկի գինը թանկացել է 500 դրամով, իսկ 25 կիլոգրամանոց պարկի գինը՝ 250 դրամով: Այդ թանկացումները կարող են կապված լինել այն բանի հետ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ 2018թ. սեպտեմբերի 1-ից արգելվել է վերգետնյա տրանսպորտով այդ երկրի տարածքով Հայաստան ցորենի ներկրումը:
Սակայն ներկայումս վաճառվում է նախկինում Հայաստան ներկրված ալյուրը, երբ Վրաստանի կառավարության արգելքը չկար: Ցորենի թանկացման հետ կիլոգրամը 15-20 դրամով թանկացել է վաճառվող ցորենը: Տավուշի մարզում բավական թանկացել է նաեւ պոմիդորը, որ վաճառվում է նվազագույնը 280-300 դրամով: Վաճառողները գնի թանկացումը բացատրում են այս տարի Արարարատյան դաշտում տեղացած կարկուտով, եղանակային անբարենպաստ պայմաններով: