Ռեալը ձմռանը Վինիսիուսին կարող է վարձակալությամբ տալ Ֆլամենգոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հունվարին կարող է վերադառնալ Բրազիլիա, գրում է «Marca»-ն:

2017 թվականի մայիսին մադրիդցիները այն ժամանակ դեռ 16-ամյա ֆուտբոլիստին գնել են «Ֆլամենգոյից» 45 մլն եվրոյի դիմաց:

Ակումբները համաձայնության են եկել, որ ֆուտբոլիստը Մադրիդ կտեղափոխվի 2019 թվականի ամռանը, բայց անձամբ խաղացողը ցանկացավ մեկ տարի շուտ միանալ «Ռեալին»:Դեռևս Վինիսիուս Ժունիորը չի ընդգրկել առաջին թիմի հայտացուցակում, իսկ «Ռեալ Բ»-ի կազմում երրորդ դիվիզիոնում դարձել է երկու գոլի հեղինակ` «Աթլետիկո Բ»-ի դարպասը:

«Ռեալում» կարծում են, որ ֆուտբոլիստն աճ է գրանցում, բայց նրան դեռևս չեն բավականացնում տակտիական գիտելիքները: Ձմռանն ակումբը Վինիսիուսին կարող է վարձակալության հիմունքներով կես տարով տրամադրել «Ֆլամենգոյին»:




Լրահոս